Լեհական ընկերությունը կզբաղվի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծմամբ

Լեհական ընկերությունը կզբաղվի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծմամբ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում եռօրյա այցով Հայաստանում է Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը խոշորագույնն է Եւրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում: Դեկտեմբերի 14-ին պատվիրակությանն ընդունել է Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես հայտնում է Խորհրդի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման եւ հանրապետությունում առկա նմանատիպ մյուս խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի համար բնապահպանական անվտանգության առումով խիստ կարեւոր է թե' Նուբարաշենի, թե' որոշ այլ բնակավայրերում առկա թունաքիմիկատների ոչնչացման խնդիրը: Դոմինիկ Վոեւուդկան ներկայացրել է իր ղեկավարած ընկերության հնարավորություններն ու փորձը նման խնդիրների լուծման գործում եւ մատնանշել, որ վտանգավոր գոյացությունները հրատապ չոչնչացնելը տարածվելու լուրջ վտանգ է պարունակում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էկոտեխ» ընկերության եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրել, որին կհետեւեն կարճ ժամկետներում թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման աշխատանքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---