ՌՀՄ ղեկավարությունն ակտիվ մասնակցում է միջէթնիկական հողի վրա սադրանքների և բախումների կանխման շուրջ խորհրդակցություններին

ՌՀՄ ղեկավարությունն ակտիվ մասնակցում է միջէթնիկական հողի վրա սադրանքների և բախումների կանխման շուրջ խորհրդակցություններին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին տաքսի կանգնեցնելիս վեճ բռնկվեց երիտասարդների երկու խմբերի միջև, ինչի արդյունքում զոհվեց «ֆուտբոլի երկրպագու» Եգոր Սվիրիդովը, իսկ նրա ընկերները, որոնց թվում էր նաև հայազգի Սերգեյ Գասպարյանը, վնասվածքներ ստացան և տեղափոխվեցին հիվանդանոց: Եգոր Սվիրիդովի մահվան փաստն օգտագործվեց ազգայնականների կողմից` դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժյան հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպելու համար:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ Լևոն Մուկանյանը, անկարգությունների արդյունքում տուժել են նաև երկու 1995 թվականին ծնված դեռահասներ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են: Նշելով իրենց համադասարանցու ծննդյան օրը, դուրս գալով սրճարանից` դպրոցականներն անսպասելի կերպով արմատական ծայրահեղականների հսկայական ամբոխի վայրի հարձակման ենթարկվեցին: Ծանր վնասվածքներ ստացան նաև նրանց ընկերները` երկու ռուս, մեկ վրացի և մեկ ադրբեջանցի տղա, որը դանակի հարված էր ստացել մեջքին և հիվանդանոց տեղափոխվեց: Մեծ դժվարությամբ ոսիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին հաջողվեց փրկել դեռահասներին արմատական ազգայնականների անկառավարելի ամբոխից, որոնց չէր կանգնեցնում անգամ ոստիկանության ներկայությունը:

«ՌՀՄ ներկայացուցիչները կապ են հաստատել տուժածների ընտանիքների հետ և պարզել, որ ներկա պահին նրանք ծնողների կամքով բազմաթիվ գեմատոմաներով, գլխի վնասվածքներով և ուղեղի ցնցումներով գտնվում են տանը: Տուժածների հետ կապ է հաստատել և բժշկական խորհրդատվություն է անցկացրել ՌՀՄ Վարչության անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը: Ռուսաստանի Հայերի միությունը հետևում է այս իրադրությանը:

ՌՀՄ ղեկավարությունն ակտիվ մասնակցում է միջէթնիկական հողի վրա սադրանքների և բախումների կանխման շուրջ հասարակական, պետական և իրավապահ կառույցների ներկայացուցիչների արտակարգ խորհրդակցություններին: Ռուսաստանի Հայերի միությունը դիմել է բոլոր հայրենակիցներին սադրանքների չենթարկվելու, տոկունություն ցուցաբերելու և չարտոնագրված ու աղետային ակցիաներին չմասնակցելու կոչով:

«Մենք հուսով ենք, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն այս անկարգությունների ոչ միայն մասնակիցներին, այլև կազմակերպիչներին, քանի որ նման գործողություններն անթույլատրելի և խիստ վտանգավոր են Ռուսաստանի Դաշնության համար»,- նշել է Մուկանյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---