Լոնդոնի Իլինգ թաղամասը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը

Լոնդոնի Իլինգ թաղամասը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին ձայների մեծամասնությամբ Լոնդոնի հայաշատ թաղամասերից մեկի`Իլինգի քաղաքապետարանը, ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։

Բանաձևը քվեարկության էր ներկայացված քաղաքապետարանի կազմի մեջ մեծամասնություն կազմող աշխատավորական կուսակցության անդամների կողմից, որոնց շարքերում է նաև հայազգի Արա Իսկանդարյանը, որն իր կարևոր դերակատարությունն ունեցավ այս հարցի մեջ։

Քվեարկությանը որպես դիտորդ ներկա էին նաև հայ համայնքի և եկեղեցական խորհրդի նախագահ Արա Փալամուտյանը և շրջանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Սևան Արթին։

Այս որոշումով հնարավոր եղավ ճշտել Եղեռնին նվիրված, Հայաստանից բերված ու Իլինգ թաղամասի հրապարակի մեջ տնկված, Ծիրանի հուշածառի տակ զետեղվելիք գրության բնագիրը:

Նշենք, որ 2009-ի ապրիլին վերջին վայրկյանին արգելվեց գրության զետեղումը քաղաքապետարանի այդ ժամանակվա թուրքամետ պաշտոնյաների կողմից։ Բնագրի մեջ հստակորեն նշված է «ցեղասպանություն» բառը, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---