15 դեկտեմբերի 2010 - 15:35 AMT
Հանս Յոհան Շմիդտ. Խաղաղասիրության շնորհիվ Հայաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Ադրբեջանը

Ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած միջադեպերը վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն ամենևին սառեցված չէ: Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջադեպերը չվերաճեն բացահայտ դիմակայության: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Գնահատելով Հայաստանի նախագահի ելույթն Աստանայում՝ Շմիդտը ասել է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ներկայացրեց, թե որքան անարդյունավետ է խոսել հակամարտության ռազմական լուծման մասին: Ըստ դեսպանի, այդ համատեքստում Հայաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Ադրբեջանը: «Ռազմական ճարտասանությունն ու անհամաչափ քաղաքականությունը երբեք չեն նպաստի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է գերմանացի դիվանագետը: