Orange-ը շահագործման է հանձնում բացառապես արևի էներգիայով աշխատող Հայաստանում առաջին բազային կայանը

Orange-ը շահագործման է հանձնում բացառապես արևի էներգիայով աշխատող Հայաստանում առաջին բազային կայանը

PanARMENIAN.Net - Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով: Հայաստանի առաջին ամբողջովին «արևային» բազային կայանը գտնվում է Սյունիքի մարզում` Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու:

Կայանը չունի սնուցման այլընտրանքային տարբերակ և ի տարբերություն այլ կայանների` չի սնվում ոչ էլեկտրական ցանցից և ոչ էլ վառելիքով: Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազ¬մակերպության հետ:

«Կայանը հեռահաղորդակցության և արևային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է և առաջին «արևային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից», ասաց Orange-ի Տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, ըստ հաշվարկների` յուրաքանչյուր արևային բազային կայան թույլ է տալու տարեկան խնայել առնվազն 35 տոննա CO2 և 13,000 լիտր վառելիք:

«Համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչև 5 օր: Կայանը նաև չի պահանջում սպասարկման կամ շահագործման ոչ մի առանձին ջանք կամ ներդրում` բացառությամբ ժամկետանց կուտակիչ մարտկոցների փոխարինումը նորերով յուրաքանչյուր 5-7 տարին մեկ անգամ», ասաց Հայաստանում «արևային» նախագծի ղեկավար Վահագն Եղոյանը:

Orange և Tenesol ընկերությունները «արևային» նախագծի համար 2010թ. պարգևատրվել են « Նորարարություն կանաչ էներգիայի համար» մրցանակով` հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների ամենահեղինակավոր Global Telecoms Business Innovation Awards մրցանակաբաշ¬¬խությանը:

Orange-ի «արևային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ.-ին Սենեգալում Ժան-Մարի Գարսիայի` Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչ օրս կառուցվել և գործում են մոտ 900 «արևային» կայաններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---