Հայաստանում սկսել են ավելի քիչ միս արտադրել

Հայաստանում սկսել են ավելի քիչ միս արտադրել

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 37.3 հազար տոննա միս, ինչը 11.4 տոկոսով քիչ է 2009-ի նույն շրջանից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտադրվել է 3 հազար տոննա մսամթերք, այդ թվում` երշիկեղեն (-8 տոկոս): 2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 386.6 տոննա կիսապատրաստուկ, ինչն ավել է անցյալ տարվա նույն շրջանից 24 տոկոսով:

Միաժամանակ, նոյեմբերին մսամթերքների գնաճը անցյալ տարվա նոյեմբերին կազմել է 16.2 տոկոս, իսկ հոկտեմբերի համեմատ` 0.3 տոկոս: Միաժամանակ, նոյեմբերին տավարի մսի և ոչխարի մսի գներն ավելացել են համապատասխանաբար 0.7 և 1 տոկոսով, իսկ խոզի մսի գները նվազել են 1.9 տոկոսով:

Նշենք, որ Երևանի խանութներում խոզի մսի և տավարի մսի գները միջինը կազմում են 2300-2900 հազար դրամ, իսկ ոչխարի մսի գները` շուրջ 3500 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---