Տեղի է ունեցել 700 մլն դրամի պետական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

Տեղի է ունեցել 700 մլն դրամի պետական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2մլրդ 22 մլն դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 707 348 661 դրամ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.3800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---