«Ucom» հեռահաղորդակցային ընկերությունը Երևանում բացել է իր գլխամասային գրասենյակը

«Ucom» հեռահաղորդակցային ընկերությունը Երևանում բացել է իր գլխամասային գրասենյակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացել է «Ucom» հեռահաղորդակցային ընկերության կենտրոնական գրասենյակի բացման արարողությունը: Ինչպես ասել է իր ելույթում «Ucom»-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը, դա թվով չորրորդ սպասարկման կենտրոնն է Երևանում: Կենտրոնը միավորում է սպասարկման կենտրոնը և դատա-կենտրոնը: Ընկերությունն աշխատում է Երևանի երեք համայնքներում, իսկ 2011-ից ընկերությունը սկսելու է սպասարկել Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Հայկ Եսայանի խոսքերով, այսօր ընկերությունում աշխատում է 214 մարդ:

«Ucom» ընկերությունը շվեդական հեռահաղորդակցական սարքավորումների արտադրող «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակներում կառուցել է ժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որի հիման վրա տրամադրում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, IP-հեռուստատեսության ծառայություններ: «Ucom» գլխամասային գրասենյակի բացումը վկայում է շուկայում ընկերության երկարաժամկետ ծրագրերի մասին: Մենք հավատում ենք հայկական հեռահաղորդակցային շուկայի զարգացմանը»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Ericsson»-ի փոխնախագահ Զորան Լուկովիչը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---