15 դեկտեմբերի 2010 - 16:50 AMT
Արամ Սարգսյան. Անհրաժեշտ է հասկանալ, թե որ սահմաններում է ճանաչվելու Արցախը

ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում այս պահի դրությամբ ստատուս-կվոյի պահպանումից ավելին անհնար է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «ՀՀ նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ նա հայեցակարգային մոտեցում ունի այս հարցի հանդեպ, սակայն դա բավարար չէ»,-ասել է նա:

Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման հարցին՝ Արամ Սարգսյանն ասել է, որ մինչ օրս ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչ է ուզում Հայաստանը՝ որ Արցախն անկախ լինի թե միանա Հայաստանին: Ըստ նրա, պարզ չէ նաև, թե որ սահմաններում է ճանաչելու Հայաստանը Արցախը: