15 դեկտեմբերի 2010 - 18:34 AMT
Մինչև 2011թ. ավարտը բանակցությունները Հայաստանի ու ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ կարող են ավարտվել

Մինչև 2011թ. ավարտը բանակցությունները Հայաստանի ու ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ կարող են ավարտվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է Եվրահանձնաժողովի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրինության ղեկավար Գուննար Վիգանդը: Նա հավելել է, որ հարկավոր է տարբերակել վիզաների պարզեցման գործընթացը արտոնագրերի ռեժիմի ազատականացման հետ: «2011թ. սկզբին Եվրահանձնաժողովը մտադիր է մի շարք առաջարկներ հաստատել՝ քննարկելու համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին և ռեադմիսիայի մաsին համաձայնագրի ստորագրման հարցերը: Մուտքի արտոնագրերի պարզեցումը նախատեսում է սահմանել 35 եվրո վարձավճար մուտքի արտոնագրերի համար, ինչպես նաև արտոնագրերի տրամադրման պարզեցումը անձանց առանձին խմբերի համար՝ օրինակ, զբոսաշրջիկների, մարզիկների, ուսանողների համար»,-ասել է Վիգանդը: