15 դեկտեմբերի 2010 - 18:36 AMT
Տիգրան Սարգսյան. Պետական լրատվամիջոցների աշխատանքը լուրջ քաղաքական բովանդակություն ունի

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանում ընթացող ԱՊՀ ինֆորմխորհրդի 12-րդ նիստի մասնակիցներին։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Տիգրան Սարգսյանն ողջունելով ԱՊՀ ինֆորմ խորհրդի մասնակցիներին կարևորել է այն գործունեությունը, որ իրականացնում են պետական լրատվական գործակալությունները։ Այդ աշխատանքները, կառավարության ղեկավարի խոսքով, ունեն լուրջ քաղաքական բովանդակություն։

Ըստ վարչապետի Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում նման հադիպումները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ԱՊՀ շրջանակներում, ինչպիսի խնդիրներ ու առաջնահերթություններ կան։ Խոսելով համագործակցության կարևորության մասին` կառավարության ղեկավարը նշել է, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս լրացնել այն տեղեկատվական բացերը, որոնք առկա են ԱՊՀ երկրների լրատվական տիրույթներում։

Պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչները վարչապետին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվել են ինտեգրացիոն և ներդրումային քաղաքականությանը, տուրիզմին, մշակութային երկխոսությանը և այլն։

ԱՊՀ ինֆորմխորհրդն ստեղծվել է 1996 թվականին և նպատակ ունի ակտիվացնել տեղեկատվական ներուժը, բարձրացնել համագործակցության որակը և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել ԱՊՀ-ում իրականացվող ծրագրերին։ Հանդիպման մասնակիցները ներկայացնում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հայաստանի պետական լրատվական գործակալությունները։