Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները

Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին, որը Երևանում է գտնվում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի բանակցությունների լիագումար երրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Գունար Վիգանդը կառավարության ղեկավարին է ներկայացրել բանակցությունների ընթացքն ու գրանցված առաջընթացը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությանը և այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումներին:

Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների ընթացքը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---