15 դեկտեմբերի 2010 - 19:08 AMT
ԵՄ-ն պատրաստ է օգտակար դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Այսօր Եվրամիությունն ավելի ակտիվ է ներգրավված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քան նախկինում, և պատրաստ է օգտակար դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինության ղեկավար Գուննար Վիգանդը:

«ԵՄ-ն ակտիվ հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ Եվրամիության անդամը ՄԽ համանախագահ երկիր է հանդիսանում: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք օգնել երկու երկրների հասարակություններին` պատրաստվելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը»,- ասաց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: