Երկու տարում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն բողոքներով դիմել են կոռուպցիայի 7000 զոհեր

PanARMENIAN.Net - Իր գործունեության երկու տարվա ընթացքում Հայաստանում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) բողոքներով դիմել են կոռուպցիայի 7000 զոհեր: Դեկտեմբերի 15-ին մամլո ասուլիսում Երևանում ՇՊԱԿ գրասենյակի ղեկավար Մարատ Ատովմյանն ասել է, որ կենտրոնը զբաղվել է կոռուպցիոն բնույթ կրող շուրջ 150 գործերով առողջապահության, սեփականության իրավունքի, հասարակական ծառայությունների և այլ ոլորտներում: Նրա կարծիքով, կոռուպցիան խանգարում է երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

Նա հաղորդել է, որ ՇՊԱԿ 11 կենտրոններ Հայաստանի մարզերում աշխատում են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են անվճար իրավաբանական ծառայությունները տրամադրելը, համակարգային բացթողումները բացահայտելը և դրանք համապատասխան մարմիններին ներկայացնելը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---