Ալեքսանդր Իսկանդարյան. Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է

Ալեքսանդր Իսկանդարյան. Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է

PanARMENIAN.Net - Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սպարտակի» հայազգի երկրպագուների հնարավորությունները 10 հազար հոգի հավաքելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ «մի քիչ չափազանցված» են»,- ասել է փորձագետը:

«Ազատ մամուլ» պորտալին տված հարցազրույցում Հեյդար Ջեմալն ասել էր, որ Մանեժի հրապարակի շուրջ ստեղծված ողջ իրավիճակը ռուսական հատուկ ծառայությունների կողմից լավ բեմադրված ներկայացում է: «Այն խմբում, որին պատկանում է մահացած երկրպագուն, եղել են հայեր: Հնարավոր է` նրանք էլ եղել են ամենաակտիվ մասը, որը սադրել է անկարգությունները»,- հայտարարել է Ջեմալը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---