Մեծ Բրիտանիան դադարեցնում է Ղարաբաղում The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը

Մեծ Բրիտանիան դադարեցնում է Ղարաբաղում The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2011 թվականին դադարեցնում է Ղարաբաղում The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը: Բրիտանական կառավարությունը կազմել է երկրների նոր ցուցակ, որտեղ իրագործվելու են կազմակերպության ծրագրերը, և Ղարաբաղը չի մտել այդ ցուցակի մեջ: Այդ մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ԼՂՀ-ում The HALO Trust ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկը: Նրա խոսքով` կազմակերպության բյուջեն կրճատվելու է 400 հազար ԱՄՆ դոլարով, սակայն, չնայած դրան, կազմակերպության աշխատանքը չի դադարի: Մինչդեռ, եթե անհրաժեշտ գումարը չգտնվի, ապա կազմակերպության ղեկավարությունը ստիպված կլինի Լեռնային Ղարաբաղում կրճատել65 աշխատակից, որոնք Ղարաբաղի բնակիչներ են հանդիսանու,: «Դա բացասաբար կանդրադառնա Ղարաբաղի հասարակության վրա, քանի որ տարածքների մի մասը չի ականազերծվի, իսկ բացի դրանից մարդիկ առանց աշխատանքի կմնան»,- ասաց Ռոլի Քլարկը: Նա նշեց, որ առանց ֆինանսավորման Արցախում պատերազմի հետևանքների լիարժեք վերացման համար 7-8 տարի կպահանջվի: Միևնույն ժամանակ $10 մլն չափով լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա ԼՂՀ տարածքներն ամբողջությամբ ականազերծել 5 տարվա ընթացքում: Վերջին 10 տարիների ընթացքում The HALO Trust-ի ջանքերով ականազերծվել է ԼՂՀ տարածքների 80%: Միայն 2010 թվականի ընթացքում 5 հոգի վնասվածքներ ստացան ականների պայթյունի արդյունքում, նրանցից մեկի վիճակը շատ ծանր էր:

The HALO Trust-ը բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը զբաղվում է դաշտային ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար: HALO Trust-ի անձնակազմը հաշվում է ավելի քան 7000 սակրավոր Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---