Synergy International Systems-ի հայկական գրասենյակն արտադրում է ԾԱ աշխարհի 30 երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների համար

Synergy International Systems-ի հայկական գրասենյակն արտադրում է ԾԱ աշխարհի 30 երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Synergy International Systems ընկերության նոր բիզնես կենտրոն, որն արտադրում է ծրագրային ապահովում և սպասարկում է առաջարկում ՏՏ ոլորտում: Ընկերության նախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքերով, ամերիկյան Synergy International Systems-ի երևանյան գրասենյակն ընկերության կարևորագության գրասենյակներից է: «Հայկական գրասենյակում ստեղծվում է կարևորագույն ԾԱ, որը տարածվում է աշխարհի 30 երկրներում: Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստում է նաև տարածաշրջանային աշխատանքների անցկացմանը և ծառայում որպես Ասիայի, Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների համար որակավորման բարձրացման կենտրոն»,- ասել է նա և հավելել, որ ԾԱ-ն հիմնականում նախատեսված է երկրների կառավարությունների և խոշորագույն միջազգային կազմակերպությունների համար, ընդ որում ՀՀ կառավարությունը նրանց հաճախարդը չէ, բայց հույս է հայտնել, որ այն շուտով կօգտվի ընկերության ծառայություններից: Ընկերությունում աշխատում է 120 աշխատող: Նոր բիզնես կենտրոնի շինարարության մեջ ընկերությունը ներդրել է 4 մլն դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---