Վիկ Դարչինյան. Չի կարելի մարտի ելքը հանձնել մրցավարների դատին

Վիկ Դարչինյան. Չի կարելի մարտի ելքը հանձնել մրցավարների դատին

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանը կիսել է մտքերը մեքսիկացի Աբներ Մարեսի հետ անցկացրած մենամարտի առիթով, որին պարտվել էր թեթևագույն քաշային կարգում միավորների քանակով: Դարչինյանը դրական է արտահայտվել մրցակցի մասին և ցանկություն հայտնել մեկ անգամ ևս հանդիպել:

«Ինձ համար դա շատ հիասթափեցնող պահ էր` պարտվել այդպիսի լավ և երիտասարդ բռնցքամարտիկի, ինչպիսին Աբներն է: Իմ շնորհավորանքները, նա պինդ տղա է, որը հիանալի էր կռվում: Նույնիսկ աշխարհի չեմպիոնի 7 տիտղոսներ նվաճելուց հետո ես հասկացա շատ կարևոր բան` չի կարելի մարտի ելքը թողնել մրցավարներին»,- ասել է Դարչինյանը:

Նրա խոսքերով, Աբների հետ հիանալի մենամարտ է անցկացրել, և չարժի խոսել այն մասին, որ մարտը սխալ է գնահատվել մրցավարների կողմից: «Դժվար է պարտություն ընդունել մրցավարների կողմից, երբ համոզված ես, որ հաղթել ես: Ես բարկացած եմ, որ պարտվել եմ, բայց չեմ բարկանում Մարեսի վրա: Նա հարգալից է արտահայտվել իմ մասին սկզբից մինչև վերջ»:

Հաջորդ մարտում Դարչինյանը պետք է հանդիպի մեկ այլ կիսաեզրափակիչ զույգի պարտվող կոլումբիացի Յոնի Պերեսի հետ, որը զիջել է իր տիտղոսը IBF վարկածով աշխարհի չեմպիոն գանացի բռնցքամարտիկ Ջոզեֆ Ագբեկոյին: «Չեմ համբերում, թե երբ եմ մենամարտելու Պերեսի հետ: Գիտեմ, որ դա պատերազմ կլինի, և ես գիտեմ, որ չեմ կրկնի նույն սխալները: Ես իմ ճակատագիրը չեմ հանձնի մրցավարների ձեռքը»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---