16 դեկտեմբերի 2010 - 16:17 AMT
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարը գոհ է տարվա արդյունքներից

«Մենք կարող ենք ասել, որ ընթացիկ տարին հաջող ենք ավարտում, քանի որ 2009թ, ի վեր նախատեսված ծրագրերը կյանքի կոչվեցին 2010-ին»,-ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը՝ ամփոփելով տարին:

Ըստ նրա, 2010թ. իրականցվեցին մի շարք կինոնախագծեր, ուղղված հայ ազգային կինոյի պահպանմանն ու տարածմանը: «Ծրագրում, որը մենք իրականացրեցինք այս տարի այնպիսի նախագծեր էին, ինչպես ֆիլմերի համաֆինանսավորումը, կինոգործիչների հոբելյանների կազմակերպումը, ազգային ֆիլմերի ցուցադրությունը մրցութային ծրագրերում»,-ասել է նա: Անցնող տարվա գլխավոր նախագծերից էր «Կինոաշուն» փառատոնի անցկացումը:

2010թ. բյուջեն 295 մլն դրամ է: 2010թ. ամենաթանկարժեք ֆիլմերը Էդգար Բաղդասարյանի «Հայրենակիցն» էր: Ֆիլմի բյուջեն 300 հազար դրամ էր, որից 30 հազարը վճարել է կինոկենտրոնը: Իսկ Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձի» բյուջեն 195 000 դրամ է: Ամենաթանկարժեք անիմացիոն ֆիլմը Դավիթ Սահակյանցի «Անահիտն» էր, որը կավարտվի 2012թ. Նրա բյուջեն 200 000 դրամ է, որից 100 000 վճարել է կինոկենտրոնը: