Սամվել Կարապետյան. Իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը՝ հակառակ քրդերի պնդումների16 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Չնայած քրդերի պնդումներին, իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշել է, որ քրդերը նշում են այն թաղամասը, որտեղ իբր գտնվում է Չարենցի տունը, սակայն, իրականում այդ թաղամասն արդեն գոյություն չունի: Ըստ նրա, դա ընդամենը փող աշխատելու հերթական միջոցն է քրդերի համար: Սամվել Կարապետյանը պատմել է, որ երբ 2000թ. նա այցելեց Կարս, նրան ցույց տվեցին մի ավերված տուն, ասելով, որ դա Եղիշե Չարենցի տունն է: «Երբ ես վերջերս այցելեցի Կարս, ինձ արդեն մեկ այլ տուն ցույց տվեցին՝ ասելով, թե դա է Չարենցի տունը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն անգամ տարբեր տներ ցույց տալով քրդերը պնդում էին, որ դա Չարենցի տունն է: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են հրապարակել, որի համաձայն կիսավեր այն տունը Կարսում, որտեղ ըստ քրդերի պնդումների ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Տունը գնահատվում է 180 հազար դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |