Չի բացառվում, որ Հայոց ցեղապսանության մասին գեղարվեստական ֆիլմի վրա կաշխատեն համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ16 դեկտեմբերի 2010 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը բանակցում է մի քանի հանրահայտ ռեժիսորների ու սցենարիստների հետ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման վերաբերյալ: «Մենք նամակներ ենք հղել համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներին, այդ թվում նաև Սթիվեն Սփիլբերգին, և այժմ պատասխանի ենք սպասում»,-դեկտեմբերի 16-ին լրագրողներին է ասել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ ամփոփելով տարին: Ըստ նրա, Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել 2015թ.՝ այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Գևորգյանը հավելել է, որ 2011թ. Ազգային կինոկենտրոնը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնելու, այդ թվում, թերթ կհրատարակվի, կանցկացվի ազգային կինոյի մրցանակների մրցանակաբաշխություն տարվա վերջում, կկազմակերպվեն Դմիտրի Քյոսայանցի, Էդմոնդ Քյոսայանի, Ռոման Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Նախատեսվում է նաև հրատարակել Դ.Քյոսայանին նվիրված գիրք»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ «նախատեսվում է մեծ երաժշտական ծրագիր կազմակերպել տարեվերջին «Առնո Բաբաջանյանի երաժշտությունը կինոյում» խորագրով՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 90-ամյակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |