7 հունիսի 2001 - 18:37 AMT
Շարունակվում են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախապատրաստական աշխատանքները
. «ՀայՌուսգազարտ» ձեռնարկության բաժնետերերի ժողովին քննարկվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը մասնակցության հարցը:
Գազամուղի շինարարության առաջին փուլը նախատեսվում է սկսել արդեն այս տարվա դեկտեմբերին:Գազամուղի շինարարության նախագծային առժեքը կազմում է 120 միլլիոն ամերիկյան դոլլար, սակայն մասնագետների կարծիքով, այդ գումարի չափը կարող է ենդարկվել որոշ փոփոխությունների, քանի որ վերջնական չի որոշվել խողովակի տրամագիծը: Նախնական որոշման համաձայն խողովակի տրամագիծը կկազմի 700 մմ, իսկ երկարությունը 141 կմ: