17 դեկտեմբերի 2010 - 10:43 AMT
Լրագրող Էռնեստ Վարդանյանը Մերձդնեստրում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ՌԻԱ «Նովի ռեգիոն»-ի մեկնաբան Էռնեստ Վարդանյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման առանց ունեցվածքի բռնագրավման:

Ինչպես հայտնում է Մերձդնեստրի պետանվտանգության նախարարության մամլո ծառայությունը, դատավճիռը կայացվել է 2010-ի դեկտեմբերի 16-ին շրջանի Գերագույն դատարանի կողմից: Լրագրողին մեղադրում են Մոլդովայի համար լրտեսություն իրականացնելու մեջ:

Հաղորդագրությունում ասվում է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման առանց ունեցվածքի բռնագրավման: Նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է Omega-ն:

Լրագրող Էռնեստ Վարդանյանը Մոլդովայի քաղաքացի է, ձերբակալվել է Մերձդնեստրի հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 7-ի երեկոյան «պետական դավաճանության» մեղադրանքով:

Ապրիլի 21-ին Մոլդովայում ԵՄ առաքելության ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որում մտահոգություն են արտահայտել Էռնեստ Վարդանյանի հանդեպ Մերձդնեստրի իշխանությունների գործողությունների հետ կապված, որը ձերբակալվել է Մերձդնեստրի հատուկ ծառայությունների կողմից:

Մոլդովական իշխանությունները դեռ չեն արձագանքել լրագրողի դատավճիռի առիթով, հաղորդում է ՌԻԱ «Նովի ռեգիոն»-ը: