17 դեկտեմբերի 2010 - 11:34 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարել է Կարեն Կարապետյանի թեկնածությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում

Երևանում անցնում են Հայաստանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները: Ավագանու այսօրվա նիստում առաջադրվեցին քաղաքապետի պաշտոնի հավակնորդների թեկնածությունները: ՀՀԿ-ն ատաջադրեց «ՀայՌուսԳազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որին սատարեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Երևանի քաղաքապետարանից, հաշվիչ հանձնաժողովի առաջարկությամբ քվեարկությունը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին և կտևի մեկ ժամ: Արդյունքները կամփոփվեն 30 րոպեում: Քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը կներկայացնի ընտրությունների արդյունքներն ու համապատասխան արձանագրությունը:

Ըստ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի, նոր քաղաքապետը պաշտոնը կստանձնի ընտրության երրորդ օրը: Նույն օրը Ավագանու նիստում տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը: