2011 թվականին Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան

2011 թվականին Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա: Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Տրինիդադ Խիմենեսի հետ էր: Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր պատրաստակամությունը հայտնեց գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ «այս տարի Մադրիդում ՀՀ դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման Հայաստանի ցանկության վկայությունն է»: Հայաստանի եւ Իսպանիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը, քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարները քննարկեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար` մշակել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես ներդրումների խրախուսման ու պաշտպանության եւ տնտեսական ոլորտի այլ փաստաթղթեր:

Քննարկվեց երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, հայ-իսպանական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր եւ քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ:

Ընդունելով Հայաստանի արտգործնախարարի Երեւան այցելելու հրավերը՝ Տրինիդադ Խիմենեսն ասաց, որ հաջորդ տարվա առաջին կեսին կժամանի Երեւան: Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Տրինիդադ Խիմենեսը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---