17 դեկտեմբերի 2010 - 15:38 AMT
Դավիթ Նալբանդյանը հուսով է, որ հաջորդ խաղաշրջանը հաջող կլինի իր համար

Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է իր մեկնարկային խաղը Բուենոս Այրեսում Peugeot Argentina Tennis Cup-2010 մրցաշարի շրջանակներում, որտեղ նա 7:6, 6:4 հաշվով հաղթեց Խուան Իգնասիո Չելուին:

«Սա շատ լարված մենամարտ էր: Չելան շատ լավ էր խաղում, ես հուսով եմ, որ հաջորդ խաղաշրջանը մեզնից յուրաքանչյուրի համար հաջող կլինի: Գլխավորը առողջ մնալն է, իսկ արդյունքներ կլինեն»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն: