Ճանապարհային շինարարության ոլորտում կապալառուներն այսուհետ կֆինանսավորվեն միայն կատարված աշխատանքի արդյունքների դիմաց

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը ստուգումներ է անցկացրել ճանապարհային շինարարության ոլորտում: Ինչպես հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը, ճանապարհաշինության ոլորտում արձանագրված խախտումներնը վկայում են այն մասին, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ պատշաճ վերահսկողություն է կատարում։ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրի շրջանակում վերականգնվող 26 ճանապարհահատվածներում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախարարությունն այդ ճանապարհներն ավարտին հասցնելու համար բյուջեից պահանջել է 6,8 մլրդ դրամ: Սակայն, պարզվել է, որ բավարար էր 5 մլրդ դրամը»,-ասել է նա:

Ըստ Սոնա Ղարիբյանի, 2010թ. հունվարին ՀՀ տրանսպորտի նախարարության ձմեռային ամիսների ճանապարհների շահագործման ու պահպանման ծրագրում հայտնաբերվել են շուրջ 50 մլն դրամի խախտումներ: Կապալառուները միջոցներ են ստացել չկատարված աշխատանքի համար, իսկ ձյունը չի մաքրվել: «Կապալառուներն այսուհետ կֆինանսավորվեն միայն կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---