Դեկտեմբերի 20-ին Հայաստանում պաշտոնապես կգործարկվի 4G ցանցը

Դեկտեմբերի 20-ին Հայաստանում պաշտոնապես կգործարկվի 4G ցանցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես կգործարկի 4G ցանցը LTE տեխնոլոգիայով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում: Առաջին փուլում չորրորդ սերնդի ցանցը կգործարկվի թեստային-կոմերցիոն ռեժիմով, իսկ 2011թ. փետրվարին ընկերությունը մտադիր է ամբողջությամբ անցնել ցանցի կոմերցիոն շահագործմանը Երևանում, իսկ հետո նաև մարզերում:

LTE-ցանցի կառուցման և զարգացման ծախսերը շուրջ 17 մլն դոլար կարժենան ընկերությանը: Լիցենզիայի արժեքը, որն ուժի մեջ է մինչև 2019թ. նոյեմբերի 4-ը, կազմել է 990 մլն դրամ: LTE-ցանց մտադիր է կառուցել նաև «ԱրմենՏել» ընկերությունը, հենց որ անհրաժեշտ հաճախականություն տրամադրվի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---