Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը 2011 թվականին ՏՐԱՍԵԿԱ-յին կներկայացնի ներդրումային ծրագրերը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը 2011 թվականին ՏՐԱՍԵԿԱ-յին կներկայացնի ներդրումային ծրագրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Եվրոպա-Կովկաս-Ասիա Տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին:

Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել նախարար Մանուկ Վարդանյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար:

Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կովկասի և ԱՊՀ արևմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին: Մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի և ավտոճանապարհի մոտեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաև վերջիններիս` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և Երևան շրջանցի հետ միացման հնարավորությունները:

Մանուկ Վարդանյանը հայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարության կողմից կներկայացվեն մի շարք ծրագրեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---