Հայաստանը մտադիր է ներդաշնակեցնել ազգային չափանիշները միջազգային ստանդարտների հետ

PanARMENIAN.Net - Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը դեկտեմբերի 18-ին Երևանում ներկայացրեց ինստիտուտի 2011-2015 թթ նոր ստանդարտների ծրագիրն, ուղղված տեղական արտադրողին, որը կօգնի տեղ գտնել եվրոպական շուկայում: Ծրագիրն ընդգրկում է էկոնոմիկայի բոլոր ոլորտները, այդ թվում ՏՏ ոլորտը, գազամատակարարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, շինարարության, ճանապարհային տրանսպորտի, բանկային ու ֆինանսական ոլորները:

Ենոք Ազարյանը նշել է, որ ծրագրի նպատակն է վերացնել առևտրում առկա պատնեշները և կատարել միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները: Առավել ևս, որ ըստ ԱՀԿ-ի պահանջների ազգային ստանդարտների 60-70 տոկոսը պետք է ներդաշնակեցվի միջազգային չափանիշների հետ: Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ երկրում գործում է 18 000 չափանիշ, որոնցից 2000-ի գործողությունը կասեցվել էր, քանի որ դրանք չէին համապատասխանում «առաջ ընթացող ինովացիոն աշխարհին»: «2011-2015 թթ Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է նոր 660 չափանիշների ներդրում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---