19 դեկտեմբերի 2010 - 16:22 AMT
Նոյեմբերին Հայաստանի պետական պարտատոմսերի առաջնային շուկայում արձանագրվել է տոկոսադրույքների նվազում

2010 թվականի նոյեմբերին Հայաստանի Կենտրոնաիան բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների նվազում, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի իրավիճակային հաշվետվության մեջ: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Մասնավորապես` մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 0.87 տոկոսային կետով և կազմել 9.02%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքը չնչին նվազել է և կազմել 7.48%: Միջբանկային ռեպո շուկայում տոկոսադրույքը նույնպես նվազել է և կազմել 6.59%: Արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը հոկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 0.3%-ով և կազմել 361.4 դրամ, եվրոյի նկատմամբ արժեքավորվել 0.3%-ով` կազմելով 494.36 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեքավորվել է 1.7%-ով` կազմելով 11.67 դրամ: