Թուրքիան սպառնում է աշխարհին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում

Թուրքիան սպառնում է աշխարհին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց
ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (AKP) մարզային բաժնի ներկայացուցիչների առջև` երկրի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ժամանակ ինքը խնդրել է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կանխվի: «Ես բացեիբաց ասացի, որ հայկական բանաձևի ներառումն օրակարգում լուրջ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Տիկին քլինթոնը նշեց, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի կանխի դեպքերի նման զարգացումը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Dikkathaber-ը:

ԱԳ նախարարը նշել է, որ բանաձևի ընդունման դեպքում «ամբողջ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն ես հույս ունեմ, որ նման բան չի պատահի»:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: ԱՀԴՀ-ն ԱՄՆ հայերին կոչ է անում զանգահարել իրենց ծանոթ կոնգրեսականներին և նրանցից պահանջել «կողմ» քվեարկել 252 բանաձևի ընդունմանը:

ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---