Թեհրանը գտնում է, որ Լոնդոնը սպառնում է Իրանի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կիրակի օրը հաստատել է օրինագիծը, որի համաձայն Թեհրանը խզում է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Կարամիրադը հաղորդել է IRNA-ին, որ հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որը պահանջում է Մեծ Բրիտանիայի հետ կապերի լիակատար խզում, այդ թվում` քաղաքական, մշակութային և տնտեսական:

Իրանի և Մեծ Բրիտանայի միջև հարաբերությունները երկար ժամանակ լարված են մնում Իրանի միջուկայի ծրագրի շուրջ տարաձայնությունների պատճառով: Դրանք առավել շատ բարդացրին Թեհրանում նոյեմբերի 29-ին տեղի ուենցած ահաբեկչական գործողություններին բրիտանական հատուկ ծառայություններին մասնակցելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները, որոնց զոհը դարձավ ֆիզիկոս-միջուկաբան Մաջիդ Շահրիյարին:

Բացի դրանից, Իրանը մեղադրում է Մեծ Բրիտանիային իրանական ընդդիմությանը բացահայտ կերպով աջակցելու և անցյալ տարի երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները սադրելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---