Բայդեն. ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել WikiLeaks-ի գործողությունները

Բայդեն. ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել WikiLeaks-ի գործողությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել WikiLeaks-ի կողմից նոր ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Այդ մասին NBS հեռուստաալիքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, սակայն չի հայտնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու:

Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ WikiLeaks-ի հրապարակումները լուրջ վնաս են հասցրել և վտանգ են ներկայացնում շատ մարդկանց կարիերայի և կյանքի համար ողջ աշխարհում: Նրա կարծիքով, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործողությունենրը կարելի է անվանել ահաբեկչություն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում:

Այս շաբաթ Ասանժը Լոնդոնի դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա էքստրադիցիային փորձում են հասնել Շվեդիայի իշխանությունները, որտեղ նա մեղադրվում է սեռական բռնությունների մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---