Ահմադինեժադ. Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն

Ահմադինեժադ. Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն

PanARMENIAN.Net - «Արևմուտքի ջանքերը վերջին տարիներին ուղղվել են նրան, որպեսզի խանգարեն Իրանին դառնալ միջուկային գերտերություն, խոչընդոտոեն նրա առաջընթացը: Դրա համար կիրառվել են բոլոր հնարավոր մեթոդները` քաղաքական, տնտեսական, քարոզչական, պատժամիջոցների: Բայց այդ քաղաքականությունը տապալվեց, Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն: Մենք հաղթանակ տարանք»,- ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նրա խոսքերով, դիմակայության քաղաքականությունը պարտություն կրեց: «Եկել է հանդուրժողականության և համագործակցության ժամանակը, որոնց կողմնակիցներն ենք միշտ եղել»,- նշել է Իրանի նախագահը` հավանություն տալով Իրանի բանակցություններին «վեցնյակի» հետ, հաղորդում է Վեստի.ru-ն:

Բանակցային գործընթացը վերսկսվել է դեկտեմբերի 6-ին Վիեննայում 14 ամսյա դադարից հետո: Առաջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները հունվարի վերջին Ստամբուլում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---