20 դեկտեմբերի 2010 - 09:38 AMT
Ալեքսանդր Լուկաշենկոն չորրորդ անգամ դարձավ Բելառուսի նախագահ

Բելառուսի ԿԸՀ-n երկուշաբթի օրը հայտարարել է , որ մշակել է ընտրաթերթիկների 100 տոկոսը, որոնք տրվել են 2010-ի դեկտեմբերի 19-ին նախագահական ընտրությունների ժամանակ:

Հաշվարկից հետո գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ընտրողների ձայների 79.67 տոկոսը: ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան պատմել է, որ երկրորդ տեղում է «բոլորին դեմ եմ» տարբերակը, այն ընտրել է 6.47 տոկոսը:

Անդրեյ Սաննիկովի համար քվեարկել է ընտրողների 2.56 տոկոսը: Վլադիմիր Նեկլյաևը հավաքել է 1.7 տոկոսը: Յարոսլավ Ռոմանչուկը և Գրիգորի Կոստուսևը` 1.97 տոկոս, Վիտալի Ռիմաշևսկին` 1.1 տոկոս, Վիկտոր Տերեշչենկոն` 1.08 տոկոս, մնացածները` ընտրողների ձայների շուրջ 1 տոկոսը: Երմոշինան հավելել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներ դեռ չեն ստացվել:

Միաժամանակ ընդդիմադիրները, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, ավելի վաղ Մինսկում կոչ են արել շարունակել բողոքի ակցիան: Բազմահազար ամբոխը երթ է կազմակերպել Անկախության պողոտայում և հավաքվել Կառավարության տան դիմաց: Սակայն շուտով հատուկ նշանակության ջոկատի աշխատողները ցրել են ցուցարարներին, իսկ ընդդիմության թեկնածուների մեծ մասը ծեծի է ենթարկվել, կալանավորվել կամ փոխադրվել հիվանդանոց: Բելառուսական ինտերնետ-ԶԼՄ-ների տվյալներով, նախագահի թեկնածուներին տարել են ԱԱԿ, նրանց կարող են մեղադրանք ներկայացնել պետական հեղաշրջման մեջ:

Ցույցը ցրելու ժամանակ տուժել է շուրջ 10 լրագրող, որոնց շարքում եղել են նաև ռուս լրագրողներ, գրում է Lenta.ru-ն: