20 դեկտեմբերի 2010 - 13:09 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես չէի ցանկանա ավարտել իմ կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը դեկտեմբերի 19-ին դարձավ Peugeot Argentina Tennis Cup-2010 հաղթողը, խոստովանել է, որ չէր ցանկանա ավարտել իր կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը:

«Ես չէր ցանկանա ավարտել իմ կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը իմ հավաքականի կազմում, Սերբիայի հավաքականի հետ խաղում մենք կարող էինք պարտադրել մեր խաղը, եթե ես և Դել Պոտրոն լավ մարզավիճակում լինեինք »,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը gotennis.ru-ն:

Ըստ Նալբանդյանի, նա միշտ ուրախությամբ է հանդես գալիս Արգենտինայի հավաքականի կազմում, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար: