Արիել Քոեն. 2011թ. ԱՄՆ-ն ժամանակ չի ունենա ղարաբաղյան խնդրով զբաղվելու համար

Արիել Քոեն. 2011թ. ԱՄՆ-ն ժամանակ չի ունենա ղարաբաղյան խնդրով զբաղվելու համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կանախտեսումը 2011թ. համար հուսադրող չէ՝ հազիվ թե հակամարտությունը բեկման հեռանկար ունենա, առավել ևս, որ այնպիսի հրաշալի հնարավորությունը, ինչպիսին ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, կողմերը բաց թողեցին: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» հիմնադրամի առաջատար փորձագետ, որը զբաղվում է Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով, Արիել Քոենը:

Ըստ նրա, 2011թ. ԱՄՆ-ն նախապատրաստվելու է 2012թ. կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին: Բացի այդ, 2011թ. բեկումնային, նույնիսկ կրիտիկական կլինի Աֆղանստանում կոալիցիայի ուժերի գործողությունների համար, գտնում է փորձագետը: «Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլ գերակայություններ կունենա, և նույնիսկ այնպիսի կարևոր հակամարտությանը, ինչպիսին մերձավորարևելյանն է, Վաշինգտոնը, հավանաբար, դատլեով Հիլարի Քլինթոնի վերջին ելույթներից, ավելի քիչ ուշադրություն կհատկացվի, քան այսօր: Ուստի այն հակամարտությունները, որտեղ անհապաղ քաղաքական և PR-դիվիդենտներ ստանլու հեռանկարը մեծ չէ և սպառնալիքը ազգային անվտանգությանը սահմանափակ է, նվազ կարևոր են դառնում ամերիկյան վարչակազմի համար, հատկապես երկրի տնտեսական վիճակի հետ բարդությունների ֆոնի վրա»,-ասել է Քոենը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---