Թուրքիայում հուսով են, որ Ախալքալաքում բացվող նոր ՀԱԿ-ը կնպաստի հայ-թուրքական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Ախալքալակում Վրաստանի և Թուրքիայի միջև «Աքթաշ» ՀԱԿ-ի բացումը կարող է հանգեցնել դրական գործընթացների Ախալքալակում ապրող հայերի համար: Այդ մասին հայտարարել է Արդահանի նահանգապետ Մուսթաֆա Թեքմենը:

«Արդահանի և Վրաստանի միջև առկա են տնտեսական հարաբերություններ, տեղի է ունենում ուսանողների փոխանակություն: Այդ առումով մենք դարձել ենք Թուրքիան Կովկասի հետ կապող դուռ»,- ասել է թուրք նահանգապետը և հավելել, որ «Աքթաշ» ՀԱԿ-ի բացումն ակտիվացնելու է երկխոսությունը Վրաստանում ապրող հայերի հետ: Բացի դրանից, Թեքմենի խոսքերով, դա կարևոր դեր է խաղալու հայ-թուրքական հարաբերություններում, հաղորդում է Haberler-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---