Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն իրացումից ավելացել է 3.4 տոկոսով

Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն իրացումից ավելացել է 3.4 տոկոսով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է. իրացումից հասույթը 2010թ.–ի հոկտեմբեր ամսին կազմել է 178.9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 3.4 տոկոսով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 170 կազմակերպությունների մոտ` 31.7 մլրդ դրամով և նվազել 155-ի մոտ` 24.6 մլրդ դրամով:

2010թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 85 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 270.3 մլն դրամի չափով:

Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5 տոկոսով և կազմել է 114323 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հոկտեմբերին արձանագրվել է 4.7 տոկոս աճ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---