ՀՀ ԿԳ նախարար. Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ կտան ուսուցիչներին ըստ արժանվույն գնահատել

ՀՀ ԿԳ նախարար. Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ կտան ուսուցիչներին ըստ արժանվույն գնահատել

PanARMENIAN.Net - «Այս տարի կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, սակայն մենք դրանով չենք սահմանափակվում, և փոփոխություններ սպասվում են նաև հետագայում»,- դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը`ամփոփելով անցնող տարվա արդյունքները:

Նրա խոսքով` կրթության ոլորտի բարելավումներից մեկը կայանում է ուսուցիչների համար ատեստացիայի համակարգի ներմուծման մեջ: «Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ են տալիս յուրաքանչյուր ուսուցչի գիտելիքները, ընդունակություններն ու հմտություններն առանձին գնահատել, հետևաբար պատրաստվածության տարբեր աստիճան ունեցող ուսուցիչները համապատասխան աշխատավարձ կստանան»,- նշեց Աշոտյանը:

Նա ավելացրեց նաև, որ այս տարի մոտ 100 հայ ուսուցիչներ վերապատրաստվեցին Վրաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---