2010թ.-ի հոկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 14.4 մլրդ դրամ

2010թ.-ի հոկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 14.4 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է. պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի հոկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի հոկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 44.6 տոկոսը:

01.11.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2267.3 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---