20 դեկտեմբերի 2010 - 16:02 AMT
Հայաստանի նախագահն ու ԵՄ դեսպանները ամփոփել են տարվա արդյունքները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանրապետության ղեկավարը և ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև ամփոփել անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին: