20 դեկտեմբերի 2010 - 16:36 AMT
ՀՅԴ-ն կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը

ՀՅԴ-ն նախկինի պես կոչ է անում Հայաստանի իշխանություններին ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տարկ դրված ստորագրությունը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիային ճնշման լրացուցիչ լծակներ տվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Քանի դեռ Թուրքիան միջամտում է ղարաբաղյան կարգավորմանը, այդ հարցում առաջընթաց չի լինի: Հայ-թուրքական երկխոսության մեջ առաջընթաց չի լինի, քանի դեռ Անկարան ղարաբաղյան կարգավորումը որպես նախապայման է առաջադրում»,-ասել է Մանոյանը: