20 դեկտեմբերի 2010 - 17:08 AMT
Եթե կառավարությունն անհրաժեշտ համարի, Հայաստանի կրթության նախարարը պատրաստ է հրաժարական տալ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե երկրի կառավարությունը դա անհրաժեշտ համարի: Այդ մասին ինքը` նախարարը հայտնեց դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր չափանիշներ հնչեցրեց, որոնց պետք է համապատասխանեն պաշտոնատար անձինք: Եթե երկրի ղեկավարությունը համարի, որ ես չեմ համապատասխանում այդ չափանիշներին, ես պատրաստ եմ հրաժարական տալ»,- նշեց նա:

Նախարարը հրաժարվեց գնահատական տալ սեփական գործունեությունը` ընդգծելով, որ դա հասարակության գործն է:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի կառավարության մեջ մի շարք կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Պաշտոնից ազատվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, որին այդ պաշտոնում փոխարինեց սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Հրայր Թովմասյանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի փոխարեն նշանակվեց ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: