20 դեկտեմբերի 2010 - 17:50 AMT
«Գազպրոմ» ԲԲԸ պատվիրակությունը գտնվում է Հայաստանում՝ ներկայացնելու համար «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նոր ղեկավարին

«Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակությունը «Գազպրոմսբիտ Ուկրաինա» ՍՊԸ-ի տնօրեն Անատոլի Պոդմիշալսկու ղեկավարությամբ գտնվում է Երևանում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունում, Անատոլի Պոդմիշալսկին արդեն հանդիպել է «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեկտեմբերի 17-ին նա ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Վաղն առավոտյան «Գազպրոմսբիտ Ուկրաինա» ՍՊԸ-ի տնօրենը կներկայացնի «ՀայՌուսգազարդի» նոր տնօրենին՝ Վարդան Հարությունյանին, որը զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդի» փոխտնօրենի պաշտոնը: