20 դեկտեմբերի 2010 - 17:53 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է «USSD-Մենյու» ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «USSD-Մենյու» ծառայության գործարկման մասին, ինչն անմիջապես բջջային հեռախոսից հնարավորություն է տալիս մուտք գործել ընկերության ծառայություններին: Ծառայության միջոցով բաժանորդը հեշտությամբ կարող է ակտիվացնել կամ ապաակտիվացնել բջջային կապի ծառայությունները, ստանալ տեղեկատվական բնույթի, սակագնային փաթեթների, միացված ծառայությունների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն: «USSD-Մենյու» ծառայությունն ակտիվացնելու համար բաժանորդը բջջային հեռախոսով պետք է հավաքի *111# հայերեն լեզվի և *112# ռուսերեն լեզվի ընտրության համար: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին:

«Մենք մշտապես ընդլայնում ենք մեր հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը: Բջջային կապի տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև տասնյակ նոր առաջարկների ներմուծումն առիթ հանդիսացավ ազատելու մեր բաժանորդներին ծառայությունների ակտիվացման կամ ապաակտիվացման կոդերը հիշելու անհրաժեշտությունից: Բջջային կապի օպերատորի նոր առաջարկը՝ «USSD-Մենյու» ծառայությունը նպատակ ունի և՛առավելագույնս խնայել մեր բաժանորդների ժամանակը և՛հեշտացնել մուտքը դեպի մեր ընկերության ծառայություններ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

«USSD-Մենյու» ծառայության ակտիվացումը չի պահանջում բջջային հեռախոսի լրացուցիչ կարգավորումներ և գործում է գրեթե բոլոր բջջային հեռախոսներում: Ծառայությունն անվճար է, բաժանորդը համաձայն իր սակագնային փաթեթի վճարում է միայն հատուկ ծառայությունների համար: Ծառայությունը հասանելի է ռոումինգում: