ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն թեստային ռեժիմով գործարկել է տարածաշրջանում առաջին 4G ցանցը20 դեկտեմբերի 2010 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն թեստային ռեժիմով գործարկել է տարածաշրջանում առաջին 4G LTE (Long Term Evolution) ցանցը: Գործարկման պաշտոնական արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը դեռևս 2009թ. դեկտեմբերին որոշեց իր ծրագրերում ներառել Հայաստանում LTE-ի ցանցի ներդրումը: «Ցանցը թեստային ռեժիմով հասանելի կլինի այսօրվանից մինչ հաջորդ տարվա մարտը Երևանի փոքր կենտրոնում և Արաբկիր համայնքում: Հուսով ենք, որ ապրիլին ցանցը հասանելի կդառնա լայն զանգվածներին: 2011թ. մենք մտադիր ենք ցանցը գործարկել Գյումրիում ու Վանաձորում, որից հետո կտարածվի ամբողջ երկրում»: Իր հերթին, արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ իրադարձությունը համահունչ է կառավարության ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: «Ես վստահ եմ, որ այս նորամուծությունը խթան կհանդիսանա Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար: Գաղտնիք չէ, որ մենք դեռ երկու տարի առաջ այս ոլորտում զիջում էինք մեր հարևաններին, սակայն այժմ բավականին լուրջ առաջընթաց ունենք: Կտրուկ աճել է ցանցի մատչելիությունը, մրցունակությունը, տրամադրվող ծառայությունների քանակը»,-ասել է վարչապետը: Հայաստանն աշխարհում 10-րդ և տարածաշրջանում առաջին երկիրն է, որ գործարկում է LTE ցանցը: Ericsson ընկերությունը օպերատորին է տրամադրել 4G համալիր լուծում, որը ներառում է ռադիոմատչությունը, ինչպես նաև LTE ցանցի տրանսպորտային ու հենակետային ցանցը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |