2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 55 մլն դոլար կներդնի 4G ցանցի ստեղծման համար20 դեկտեմբերի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4G/LTE (Long Term Evolution) ցանցի ստեղծման համար արդեն ծախսել է 7,5 մլն դոլար, ցանցի գործարկման արարողության ժամանակ լրագրողներին է ասել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ըստ նրա, հաջորդ տարի ընկերությունը 55 մլն դոլար կներդնի 4G ցանցի ընդլայնման համար: « Այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանը առաջատար դարձավ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների ոլորտում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարը: Յիրիկյանը հայտնել է նաև, որ փորձարկման շրջանում՝ դեկտեմբերի 20-ից մինչև մարտի վերջը 4G ցանցը անվճար կլինի որոշ հաճախորդների համար, իսկ մինչ ապրիլի սկիզբը, երբ ցանցը զանգվածային մատչելիություն կստանա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորոշոի սակագինը, որը «չի գերազանցի 3G ցանցի համար սահմանված սակագինը»: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |