21 դեկտեմբերի 2010 - 09:29 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի

Եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այսօր անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ, ապա բանաձևը 2011 թվականին ընդունվելու մեծ շանսեր ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` ԱՄՆ 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են հանրապետականները, որոնց մի մասը հիասթափված է Թուրքիայի ներկայիս քաղաքականությունից:

«Նախորդ տարի բանաձևն ընդունելու համար 8 ձայն պակասեց: Եթե այս տարի հաջողվի ապահովել այդ ձայները, ապա բանաձևը կընդունվի: Բայց, այնուամենայնիվ, պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա քվեարկության հետ»,- ասաց պրոֆեսորը: